Տեսական հարցաշարեր
Խումբ 10
1.Գլխի վնասվածքի դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է
2.Ավտովթարի ժամանակ հետեւյալ տուժածներից որի՞ն օգնություն կցուցաբերեք առաջին հերթին։
3.Քթից արյունահոսության դեպքում տուժածին օգնություն ցուցաբերելիս պետք է
4.Մեքենան վարելու ընթացքում վարորդը հանկարծակի սկսում է գանգատվել կրծքավանդակի ճնշող ուժեղ ցավերից եւ շնչառության դժվարացումից։ Ի՞նչ է պետք անել։
5.Ի՞նչ օգնություն է պետք ցուցաբերել տուժածին ցնցումային նոպայի դեպքում։
6.Ի՞նչ պետք է անել այրվածքի դեպքում օգնություն ցուցաբերելիս։
7.Վթարի հետեւանքով հետիոտն ընկել է եւ վնասել ձեռքը։ Նախաբազկի վրա կա մեծ վերք (մոտ 5 սմ երկարությամբ), որից միալար մուգ գույնի արյուն է հոսում։ Ի՞նչ է պետք անել արյունահոսությունը դադարեցնելու նպատակով։
8.Վերջույթների փափուկ հյուսվածքների փակ վնասվածքների դեպքում առաջին ժամերին օգնություն ցուցաբերելիս պետք է
9.Վարորդը կքանստած երկար ժամանակ փոխում էր ավտոմեքենայի անիվը։ Կտրուկ վեր կենալով` նա բռնում է գլուխը եւ, հանկարծ կորցնելով գիտակցությունը, ընկնում։ Ի՞նչ է պետք անել։
10.Ի՞նչ է պետք անել, եթե հնարավոր չէ ապահովել դեպքի վայրի անվտանգությունը։
11.Դուք տեսնում եք ընկած մարդու եւ նկատում նրա սրունքից դուրս ցցված ոսկորը եւ արյուն։ Եթե դեպքի վայրն անվտանգ է, ի՞նչ պետք է անել առաջին հերթին։
12.Երբ տուժածն ունի վերջույթի բաց կոտրվածք, ապա օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է
13.Կրծքավանդակի վնասվածքի դեպքում պետք է
14.Տուժածի որովայնի վրա բաց վնասվածքից օրգանների արտընկման դեպքում պետք է
15.Անգիտակից վիճակում գտնվող եւ շնչառություն ունեցող տուժածին պետք է
16.Ուժեղ արյունահոսության դեպքում պետք է
17.Ավտովթարի դեպքում առաջին հերթին պետք է
18.Եթե տուժածի վերքի մեջ օտար մարմին կա, ապա օգնություն ցուցաբերելիս պետք է
19.Հանգիստ վիճակում չափահաս մարդու անոթազարկը կազմում է
20.Հանգիստ վիճակում չափահաս մարդու շնչառությունը կազմում է
21.Վթարի դեպքում ավտոմեքենայից տուժածին պետք է տեղափոխել, եթե
22.Որովայնային ներքին արյունահոսության կասկածի դեպքում օգնություն ցուցաբերելիս պետք է
23.Դուք հարեւանի ավտոտնակից լսում եք մեքենայի շարժիչի ձայնը եւ, բացելով դուռը, տեսնում եք գետին ընկած հարեւանին։ Ի՞նչ է պետք անել առաջին հերթին։
24.Անգիտակից վիճակում գտնվող տուժածին հայտնաբերելուց հետո առաջին հերթին պետք է
25.Վերջույթներում արյան շրջանառությունը ստուգելու համար վիրակապից ներքեւ սեղմում եւ բաց եք թողնում տուժածի վնասված վերջույթի եղունգը։ Արյան շրջանառությունը վերջույթում խանգարված է, եթե
26.Շաքարախտով հիվանդ ձեր ընկերն իրեն վատառողջ է զգում եւ չի հիշում, թե վերջին անգամ երբ է ինսուլին ընդունել։ Ի՞նչ է պետք անել այդ դեպքում առաջին հերթին։
27.Արյունահոսությունն առավել վտանգավոր է, եթե
28.Մեքենան բախվել է սյանը եւ էլեկտրական հաղորդալարն ընկած է մեքենայի կողքն անգիտակից վիճակում պառկած տուժածի վրա։ Օգնություն ցուցաբերելիս առաջին հերթին պետք է
29.Առաջին օգնություն ցուցաբերելիս վարակումից պաշտպանվելու համար պետք է
30.Բրոնխիալ ասթմայով տուժածին նոպայի դեպքում պետք է
31.Որովայնի վնասվածքով տուժածին պետք է
32.Ուշագնացության դեպքում տուժածին պետք է
33.Ցածր թափքով մեքենայի և 1մ 55սմ ու ավելի հասակ ունեցող չափահաս հետիոտնի բախման դեպքում առավել հավանական է, որ վերջինիս մոտ վնասվածքներ կառաջանան
34.Ցածր թափքով մեքենայի և 3-5 տարեկան երեխայի բախման դեպքում առավել հավանական է, որ վերջինիս մոտ վնասվածքներ կառաջանան
35.Եթե հաղորդալարն ընկած է մեքենայի վրա, ապա պետք է
36.Քիչ վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է
37.Վտանգավոր վերքերի մշակման ժամանակ պետք է
38.Վթարի դեպքում շտապօգնության կանչի համար ի՞նչ տեղեկատվություն պետք է տրամադրվի օպերատորին։
39.Ի՞նչ օպտիմալ դիրք պետք է ապահովել գիտակցությունը չկորցրած տուժածին` ողնաշարի վնասվածքի կասկածի դեպքում։
40.Ինչպե՞ս իրականացնել առաջին օգնությունը ցրտահարության և գերսառեցման դեպքում։
41.Ինչպիսի՞ առաջին օգնություն պետք է ցուցաբերել գլխի մազածածկ մասի վերքի առկայությամբ գանգուղեղային վնասվածքի դեպքում։
42.Արյան շրջանառության և շնչառության առկայության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելիս ի՞նչ դիրքով է պետք պառկեցնել տուժածին, եթե նա կորցրել է գիտակցությունը։
43.Որքա՞ն ժամանակ կարող է կապված մնալ արյունահոսությունը դադարեցնող լարանը:
44.Ինչպե՞ս որոշել գիտակցությունը կորցրած տուժածի մոտ շնչառության առկայությունը:
45.Որո՞նք են խոշոր զարկերակային արյունահոսության հիմնական նշանները, և ո՞ր գործողությունից պետք է սկսել առաջին օգնության ցուցաբերումը նման իրավիճակում։
46.Արդյո՞ք թույլատրվում է դեղեր տալ տուժածին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ:
47.Ինչպե՞ս դադարեցնել արյունահոսությունը երակների և ոչ խոշոր զարկերակների վնասվածքի դեպքում:
48.Վթարի հետևանքով առաջացած վնասվածքների դեպքում որո՞նք են առաջին բուժօգնության նախնական քայլերը։
49.Ինչպե՞ս է առաջին օգնություն իրականացվում վերջույթների կոտրվածքների դեպքում, եթե չկան շինաներ և այն պատրաստելու համար ձեռքի տակ եղած միջոցներ։
50.Ո՞ր դեպքերում պետք է տուժածը դուրս հանվի ավտոմեքենայի խցիկից։
51.Մակերեսային ջերմային այրվածքի (մաշկի կարմրություն, այտուցվածություն, այրվածքի տեղում թափանցիկ հեղուկով լցված բշտիկների առաջացում, ուժեղ ցավ) ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելիս՝ ի՞նչ է պետք անել: