Մուտքագրեք նոր գաղտնաբառ Ձեր հաշվի համար:
Գաղտնաբառը պետք է պարունակի առնվազն 6 նիշ
Մեր պատմությունն ու արժեքները
Հիմնադրվել է2019թվականին
Մեր պատմությունը սկսվել է 2019 թվականին՝ երկու ընկերների համատեղ գաղափարից, այն համոզմունքից, որ ավտոդպրոցը պետք է լինի ավելին, քան պարզապես վարորդական վկայական ստանալու ճանապարհ։
Մեր նպատակն էր ստեղծել ուսումնական միջավայր, որտեղ գիտելիքը վերածվում է հմտության, հմտությունը՝ վստահության, իսկ վստահությունը՝ պատասխանատու վարելու մշակույթի։
Տարիների հետևողական աշխատանքի, նվիրվածության և շարունակական զարգացման շնորհիվ այսօր արդեն շուրջ 8 000 սովորող համալրել է հմուտ վարորդների շարքերը։
Մենք հպարտանում ենք ոչ միայն մեր անցած ճանապարհով, այլև այն վստահությամբ, որն ամեն օր մեզ ուժ է ներշնչում։
Մեր պատմությունը շարունակվում է յուրաքանչյուր նոր սովորողի հետ, իսկ մեր գլխավոր արժեքը մնում է անփոփոխ՝ ձևավորել գիտակից, պատասխանատու և հարգալից վարորդներ
Ամենամեծ արժեքը մարդկային վստահությունն է
Անվտանգությունը՝
որպես յուրաքանչյուր վարորդի գլխավոր պատասխանատվություն,
Պրոֆեսիոնալիզմը՝
որպես որակյալ ուսուցման հիմք,
Հարգանքը սովորողի նկատմամբ՝
նրա նպատակների, հնարավորությունների և ժամանակի հանդեպ,
Արդյունավետությունը՝
յուրաքանչյուր դասից առավելագույն օգուտ ստանալու համար,
Վստահությունը՝
որպես անվտանգ և ինքնուրույն վարելու կարևոր պայման։
Գիտելիք Հմտություն Փորձ Վստահություն
Ճանապարհը սկսվում է ղեկից, իսկ անվտանգությունը գիտակցությունից։
Հարմարավետ լսարաններ
Ամեն տարի նորացվող ավտոպարկ
Որակավորում անցած հրահանգիչներ
8000+սովորող՝ տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով
5մասնաճյուղ Երևանում և Աշտարակում
10+տարվա վարորդական փորձառություն հրահանգիչների մոտ
3լեզվով ուսուցում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
Մեր թիմը
Ավետիք ԽաչիկյանՀիմնադիր տնօրենԷդգար ԳրիգորյանՀիմնադիր տնօրենՄարիա ԳիգորյանԳործառնական տնօրեն
Մեր հիմնադիրները
Մարդիկ, որոնց գաղափարով սկսվեց Դրիֆտը
Գաղափարից՝ դեպի իրականություն:
Յուրաքանչյուր սովորող, յուրաքանչյուր հաջողված քննություն և ճանապարհ դուրս եկած նոր վարորդ մեզ համար հերթական ձեռքբերումն է, բայց նաև նոր պատասխանատվություն։
Դավիթ ԳայիկչյանԴասավանդողԱրայիկ ՊողոսյանԴասավանդողՄերուժ ՀովհաննիսյանԴասավանդողՆաիրի ԽոդոյանԴասավանդող
Մեր դասավանդողները
Փորձառություն, գիտելիք և համբերություն
Մեր դասավանդողները փորձառու, բանիմաց և համբերատար մասնագետներ են, որոնք օգնում են սովորողներին հասկանալ ճանապարհային երթևեկության կանոնները և վստահորեն պատրաստվել քննությանը։
ՕֆելյաՄենեջերէլլաՄենեջերՆարինեՄենեջերԱնուշՄենեջերՍյուզաննաՄենեջերKayq.net TeamԿայքի և հավելվածի տեխ. աջակցում
Մեր մենեջերները
Հոգատարություն յուրաքանչյուր քայլում
Մեր մենեջերներն առաջինն են դիմավորում, լսում, ուղղորդում և օգնում կողմնորոշվել։ Նրանց համար յուրաքանչյուր զանգ պարզապես զանգ չէ, յուրաքանչյուր հարցում՝ հերթական դիմում, իսկ յուրաքանչյուր սովորող՝ պարզապես հաճախորդ։
Նրանք մեր դպրոցի ձայնն են, դեմքն ու առաջին ժպիտը։ Նրանց մասնագիտական հմտությունները, կազմակերպվածությունը, հաղորդակցման մշակույթն ու մարդկային վերաբերմունքը ստեղծում են այն մթնոլորտը, որտեղ մարդն իրեն զգում է սպասված և կարևոր։
Արամ հովհաննիսյանՀրահանգիչԿարո ՄանուկյանՀրահանգիչԱրթուր ՀակոբյանՀրահանգիչՀակոբ ԲարսեղյանՀրահանգիչՎարդուհի ԱթանեսյանՀրահանգիչԴավիթ ԴումանյանՀրահանգիչՀարություն ՀայրապետյանՀրահանգիչԳայանե ՀովսեփյանՀրահանգիչ
Մեր հրահանգիչները
Պրոֆեսիոնալիզմ՝ ղեկին
Մեր հրահանգիչներից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտական ձեռագիրը, ուսուցման ոճն ու անհատական մոտեցումը։ Նրանց միավորում է մեկ կարևոր հատկություն՝ կարողանալ տեսնել ոչ միայն ղեկին նստած սովորողին, այլև նրա անհատականությունը։
Նրանք գիտեն՝ երբ է պետք բացատրել, երբ՝ կրկնել, երբ՝ քաջալերել, իսկ երբ՝ պարզապես վստահել սովորողին՝ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն տալով։
Ծանոթացե՛ք մեր թիմին։ Յուրաքանչյուր անունի հետևում մասնագիտական փորձ է, անհատական պատմություն և սեփական գործի հանդեպ սեր։
Մեր ավտոմեքենաները
Յուրաքանչյուր մեքենա համալրված է ուսումնական վարման համար անհրաժեշտ լրացուցիչ կառավարման համակարգով, որը հրահանգչին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում միջամտել վարելու գործընթացին։
Մենք կարևորում ենք մեքենաների տեխնիկական պատշաճ վիճակը, հարմարավետությունն ու ուսուցման առանձնահատկություններին համապատասխանությունը։
Հագեցած են անվտանգության լրացուցիչ միջոցներով կահավորված են կրկնակի կառավարման միջոցներով, որոնք ապահովում են հրահանգչի վերահսկողությունն ու անհրաժեշտության դեպքում միջամտելու հնարավորությունը
Ապահովում են հարմարավետ ուսուցման պայմաններ՝ օդափոխության անհրաժեշտ համակարգերով։
Ապահովագրված են՝ Մեր ուսումնական ավտոմեքենաներն ապահովագրված են, ինչը լրացուցիչ պաշտպանվածություն և վստահություն է ապահովում ուսումնական գործընթացի ընթացքում։
Մեքենաների ընտրության հնարավորություն Ավտոպարկը համալրված է ինչպես ավտոմատ, այնպես էլ մեխանիկական փոխանցման տուփերով մեքենաներով։
Ստեղծված է հնարավորություն գործնական քննությանը մասնակցել այն մեքենայով, որով սովորել եք։
Համապատասխանում են քննական պայմաններին․ Մեր ուսումնական ավտոմեքենաները հագեցած են այնպիսի կառավարման համակարգերով, որոնք համապատասխանում են վարորդական գործնական քննության պահանջներին։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին ուսուցման ընթացքում ծանոթանալ քննության պայմաններին և նախապես հարմարվել այն մեքենային, որով իրականացնելու են գործնական քննությունը։
Առաջին ղեկը, առաջին շրջադարձը, առաջին ինքնուրույն որոշումը վարորդ դառնալու ճանապարհին Դրիֆտ ավտոդպրոցի ավտոմեքենաներով