• Գարեգին Նժդեհ 48/2
  • Ն․ Տիգրանյան 7
  • Աբելյան 6/1
  • Գայի Պողոտա 12/2
  • ք. Աշտարակ, Երևանյան 2

Մեր պատմությունն ու արժեքները

Հիմնադրվել է 2019

Դրիֆտ ավտոդպրոցը հիմնադրվել է 2019 թվականին մեկ կարևոր նպատակի շուրջ՝ պատրաստել գիտակից, պատասխանատու և վստահ վարորդներ, որոնք անվտանգ են իրենց և ճանապարհի մյուս մասնակիցների համար։

Այսօր Դրիֆտը փորձառու մասնագետներից կազմված թիմ է, որն այս տարիների ընթացքում իր ուսուցման արդյունավետ մեթոդներով օգնել է շուրջ 8000 սովորողների ձեռք բերել անհրաժեշտ տեսական գիտելիքներ և գործնական վարորդական հմտություններ։

Դրիֆտում ուսուցումը կառուցված է սովորողի պահանջներին համապատասխան։ Մենք կարևորում ենք պարզ և հասկանալի բացատրությունները, անհատական մոտեցումը և հետևողական ուսուցումը, որպեսզի յուրաքանչյուր դաս ունենա հստակ նպատակ և տեսանելի արդյունք։

Մեր արժեքների հիմքում են՝

  • Անվտանգությունը՝

    որպես յուրաքանչյուր վարորդի գլխավոր պատասխանատվություն,

  • Պրոֆեսիոնալիզմը՝

    որպես որակյալ ուսուցման հիմք,

  • Հարգանքը սովորողի նկատմամբ՝

    նրա նպատակների, հնարավորությունների և ժամանակի հանդեպ,

  • Արդյունավետությունը՝

    յուրաքանչյուր դասից առավելագույն օգուտ ստանալու համար,

  • Վստահությունը՝

    որպես անվտանգ և ինքնուրույն վարելու կարևոր պայման։

Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը, զարգացնում Ձեր հմտությունները և օգնում Ձեզ վստահություն ձեռք բերել ղեկին։

Գրագետ ավտովարման քո գրավականը

  • Հարմարավետ լսարաններ
  • Ամեն տարի նորացվող ավտոպարկ
  • Որակավորում անցած հրահանգիչներ
8000+սովորող՝ տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով
5մասնաճյուղ Երևանում և Աշտարակում
10+տարվա վարորդական փորձառություն հրահանգիչների մոտ
3լեզվով ուսուցում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մեր թիմը

Ավետիք Խաչիկյան
Ավետիք Խաչիկյան Հիմնադիր տնօրեն
Էդգար Գրիգորյան
Էդգար Գրիգորյան Հիմնադիր տնօրեն
Մարիա Գիգորյան
Մարիա Գիգորյան Գործառնական տնօրեն
Մեր հիմնադիրները

Մարդիկ, որոնց գաղափարով սկսվեց Դրիֆտը

Գաղափարից՝ դեպի իրականություն:

Դավիթ Գայիկչյան
Դավիթ Գայիկչյան Դասավանդող
Արայիկ Պողոսյան
Արայիկ Պողոսյան Դասավանդող
Մերուժ
Մերուժ Դասավանդող
Նաիրի Խոդոյան
Նաիրի Խոդոյան Դասավանդող
Մեր դասավանդողները

Փորձառություն, գիտելիք և համբերություն

Մեր դասավանդողները փորձառու, բանիմաց և համբերատար մասնագետներ են, որոնք օգնում են սովորողներին հասկանալ ճանապարհային երթևեկության կանոնները և վստահորեն պատրաստվել քննությանը։

Օֆելյա
Օֆելյա Մենեջեր
էլլա
էլլա Մենեջեր
Նարինե
Նարինե Մենեջեր
Անուշ
Անուշ Մենեջեր
Սյուզաննա
Սյուզաննա Մենեջեր
Kayq.net Team
Kayq.net Team Կայքի և հավելվածի տեխ. աջակցում
Մեր մենեջերները

Հոգատարություն՝ յուրաքանչյուր քայլում

Մեր բարեհամբույր և հոգատար մենեջերներն ապահովում են ավտոդպրոցի բնականոն աշխատանքը՝ աջակցելով սովորողներին ուսուցման բոլոր փուլերում։

Արամ հովհաննիսյան
Արամ հովհաննիսյան Հրահանգիչ
Կարո Մանուկյան
Կարո Մանուկյան Հրահանգիչ
Արթուր Հակոբյան
Արթուր Հակոբյան Հրահանգիչ
Հակոբ Բարսեղյան
Հակոբ Բարսեղյան Հրահանգիչ
Վարդուհի Աթանեսյան
Վարդուհի Աթանեսյան Հրահանգիչ
Դավիթ Դումանյան
Դավիթ Դումանյան Հրահանգիչ
Հարություն Հայրապետյան
Հարություն Հայրապետյան Հրահանգիչ
Գայանե
Գայանե Հրահանգիչ
Մեր հրահանգիչները

Պրոֆեսիոնալիզմ՝ ղեկին

Մեր հրահանգիչներն անցել են հատուկ վերապատրաստում։ Նրանք փորձառու, համբերատար և բարեկիրթ մասնագետներ են, որոնք օգնում են սովորողներին զարգացնել գործնական հմտություններ և վստահություն ձեռք բերել ղեկին:

Մեր նպատակն է, որ Դրիֆտի յուրաքանչյուր սովորող ստանա որակյալ գիտելիքներ և դառնա պատասխանատու վարորդ։ Մենք հավատում ենք, որ արդյունավետ ուսուցումը սկսվում է սովորողի նկատմամբ հարգանքից և նրա ժամանակի ճիշտ գնահատումից։

Մեր ավտոմեքենաները

Դրիֆտ ավտոդպրոցում կարևորում ենք գործնական ուսուցման անվտանգությունը, հարմարավետությունն ու արդյունավետությունը։ Այդ նպատակով մեր ավտոմեքենաները՝

  • Հագեցած են անվտանգության լրացուցիչ միջոցներով՝ հրահանգչի համար նախատեսված լրացուցիչ հետին տեսանելիության հայելիներով և արգելակման ոտնակով։

  • Ապահովում են հարմարավետ ուսուցման պայմաններ՝ օդափոխության անհրաժեշտ համակարգերով։

  • Ապահովագրված են՝ լրացուցիչ պաշտպանություն ապահովելով ուսուցման ընթացքում։

  • Հարմար են յուրաքանչյուր սովորողի համար՝ ավտոպարկում առկա են ինչպես ավտոմատ, այնպես էլ մեխանիկական փոխանցման տուփով մեքենաներ։

  • Համապատասխանում են քննական պայմաններին․ ավտոպարկը պարբերաբար թարմացվում է նոր մեքենաներով, իսկ ավտոմեքենաները պահվում են գերազանց տեխնիկական վիճակում։

Դրիֆտում Դուք սովորում եք անվտանգ, հարմարավետ և այնպիսի մեքենաներով, որոնք օգնում են վստահ պատրաստվել վարորդական քննությանը։

Մենք ունենք որակի ու գնի խելամիտ համադրությամբ փաթեթների ընտրության լայն հնարավորություն

Ծանոթանալ փաթեթներին