• Գարեգին Նժդեհ 48/2
  • Ն․ Տիգրանյան 7
  • Աբելյան 6/1
  • Գայի Պողոտա 12/2
  • ք. Աշտարակ, Երևանյան 2

Գիտելիքը և փորձը տալիս են ազատություն։

Դրիֆտ ավտոդպրոցում մենք գնահատում ենք Ձեր ժամանակը, զարգացնում Ձեր գիտելիքներն ու հմտությունները:

Վարորդական ուսուցման թեմատիկ հարցաշարեր

Օրենսդրություն, արագություն, վազանց, կայանում և այլն

Ծանոթանալ բոլոր թեմաներին

Տեսական քննության նախապատրաստման օնլայն դասեր

24դ/ժ տեսական առցանց փաթեթ

Ծանոթանալ բոլոր փաթեթներին

Ավտոճանապարհային նշաններ

Նախազգուշացնող, արգելող, տեղեկատվության և այլն

Ծանոթանալ բոլոր նշաններին

Ինչո՞ւ ընտրել Դրիֆտ ավտոդպրոցը

Մեր նպատակն է ուսուցումը դարձնել արդյունավետ, հարմարավետ և հասանելի յուրաքանչյուրի համար։

Փաթեթներ
  • Հաճելի և արդյունավետ ուսուցում

    Ստեղծում ենք անմիջական ու ջերմ մթնոլորտ, որտեղ սովորելը դառնում է ավելի հեշտ, հետաքրքիր և արդյունավետ։

  • Անհատական մոտեցում

    Հաշվի ենք առնում յուրաքանչյուր սովորողի գիտելիքների մակարդակը, անհատական առանձնահատկություններն ու ուսուցման կարիքները։

  • Տարբերակված ուսումնական փաթեթներ

    Առաջարկում ենք տարբեր կարիքներին և բյուջեներին համապատասխան փաթեթներ՝ որակի և գնի խելամիտ համադրությամբ։

  • Վճարման ճկուն համակարգ

    Տրամադրում ենք վճարման ճկուն հնարավորություններ՝ ուսուցումն ավելի հարմարավետ կազմակերպելու համար։

  • Ձեզ հարմար ժամանակացույց

    Պարապմունքների ժամանակացույցը համաձայնեցնում ենք սովորողի հնարավորությունների և նախընտրությունների հետ։

  • Գործնական դասեր՝ իրական և քննական երթուղիներով

    Վարորդական հմտությունները զարգացնում ենք ինչպես իրական երթևեկության պայմաններում, այնպես էլ Երևանի և մոտակա մարզերի քննական երթուղիներում։

  • Պարապմունքներ քննական մեքենաներով

    Գործնական ուսուցումն անցկացվում է հենց քննական մեքենաներով, որոնք պարբերաբար թարմացվում են և պահվում տեխնիկապես պատշաճ վիճակում։

  • Գործնական դասերի քանակի սահմանափակում չկա

    Դուք կարող եք շարունակել գործնական պարապմունքները՝ ըստ Ձեր պատրաստվածության և կարիքների՝ առանց ավտոդպրոցի կողմից սահմանված նվազագույն քանակի պարտադիր պահանջի։

  • Մասնաճյուղեր՝ Ձեզ հարմար վայրում

    Երևանի տարբեր հատվածներում գործող մեր մասնաճյուղերը հնարավորություն են տալիս ընտրել Ձեր բնակավայրին, աշխատավայրին կամ ուսման վայրին առավել հարմար մասնաճյուղը։

  • Ուսուցում երեք լեզվով

    Տեսական և գործնական ուսուցման հնարավորություններ ենք առաջարկում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

  • Անվճար հասանելիություն Drift.am ուսումնական հարթակին

    Տեսական դասընթացի ողջ ընթացքում սովորողներն անվճար օգտվում են Drift.am կայքի թեմատիկ հարցերից և քննական հարցաշարերից՝ գիտելիքներն ամրապնդելու և քննությանը պատրաստվելու համար։

  • Տեսական ուսուցում՝ անհատական և խմբային ձևաչափերով

    Կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար տարբերակը՝ անհատական ուսուցում՝ անձնական տեմպով, կամ խմբային դասընթացներ՝ համատեղ քննարկումներով։

  • Տեսական դասընթացներ նաև առցանց

    Առցանց ուսուցման հնարավորությունը թույլ է տալիս սովորել ավելի ճկուն գրաֆիկով՝ առանց ամեն դասի համար ավտոդպրոց այցելելու անհրաժեշտության։

  • Բացատրություններ, քննարկումներ և անմիջական շփում

    Մեր տեսական դասերը պարզապես կանոնների ներկայացում չեն։ Դրանք ուղեկցվում են մանրամասն բացատրություններով, իրավիճակների քննարկումներով և գործնական օրինակներով՝ անմիջական ու ջերմ մթնոլորտում։

Փաթեթներ

Կայքում գրանցման ուղեցույց

Կայքում քննական հարցաշարերն ակտիացնելը վճարովի է, ամսական արժեքն ընդամենը 1000 դրամ։

Կարևոր ծանուցում

Գրանցվելուց հետո Drift.am կայք մուտք գործել հնարավոր է երկու սարքով՝ համակարգչով կամ հեռախոսով: Սակայն հնարավոր չէ դրանք օգտագործել միաժամանակ: Երկրորդ սարքով մուտք գործելու համար, նախ անհրաժեշտ է դուրս գալ առաջինից, հետո նոր միայն մուտք գործել երկրորդ սարքով: Երրորդ` այլ սարքով հնարավոր չէ մուտք գործել նույնիսկ, եթե դուրս եք եկել առաջին երկու սարքերից: